NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ Հանգիստ և տուրիզմ 

Ի՞նչ ուտել շոգ եղանակին, իսկ ինչը՝ ոչ

26 հունիս 2017 02:15 | Խոհանոց, Օգտակար խորհուրդներ | Մեջբերում

Երկար սպասված ամառը հնարավորություն է տալիս օրգանիզմը հագեցնել վիտամիններով, շատ մրգեր և բանջարեղեն օգտագործել և... մի քիչ էլ նիհարել: Ծովափնյա հանգիստը պատրաստակամ դիմավորելու և էներգիայով լցվեու համար հարկավոր է հետևել մի քանի կանոնների, որոնց մասին գրված է «Խոհարարական Էդեմում»:

Բանջարեղեն և կանաչեղեն. ահա թե ինչը պետք է գերակշռի Ձեր սեղանին ողջ ամառվա ընթացքում: Զանազան սառը ապուրներ, աղցաններ, եղինջ, մաղադանոս և այլն: Այս բազմազանությունն իր մեջ պարունակում է բազմատեսակ վիտամիններ, հանքային աղեր և այլ օգտակատր նյութեր: Ընդ որում, որքան քիչ մթերքը ենթարկվի ջերմային մշակման, այնքան կերակուրն ավելի օգտակար է: Աղցանը այդ առումով իդեալական կերակուր է, միայն ի նկատի ունեցեք, որ հարկավոր է ավելացնել ոչ թե մայոնեզ, այլ թթվասեր, ձեթ կամ կիտրոնի հյութ: Եվ հնարավորին չափ քիչ աղ՝ այն օրգանիզմում հեղուկը պահելու հատկություն ունի, իսկ դա լավ չէ: Ամառան շոգին շատ հաճելի է մածնաբրդոշը:

Մրգերն ու հատապտուղները շատ հեղուկ են պարունակում: Բացի այդ, մրգերը նման են զանազան օգտակար նյութերով լցված փոքրիկ ականի։ Օրգանիզմին շատ ավելի օգտակար են հատկապես այն մրգերն ու բանջարեղենները, որոնք աճում են հենց քո բնակավայրում: 

Օգտագործեք շիլաներ (քաղցր՝ մրգերով, մեղրով, կամ աղի-պանրով, ընկույզով), քանի որ հացահատիկային բույսերը պարունակում են մարդու օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր նյութերը՝ ածխաթթուներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ և այլն: Շիլան - դա իդեալական նախաճաշ է, դրանից հետո երկար ժամանակ մարդը չի քաղցում:

Ի՞նչ է հարկավոր ուտել իսկ ինչը ոչ շոգ եղանակին

Իհարկե ճիշտ կլինի ամռանը սահմանափակել մսի և ձկնեղենի օգտագործումը, բայց ինչպե՞ս դա կիրառել կյանքում, եթե ամեն մի «քաղաքից դուրս գալը» ենթադրում է խորոված պատրաստել: Միակ բանը, որ կարելի է խորհուրդ տալ, աշխատեք մսեղենի հետը շատ կանաչեղեն օգտագործել:

Ամառային սնունդը իհարկե շատ է տարբերվում ձմեռայինից: Դա նշում է նաև, այսպես կոչված «գիտություն կյանքի մասին», Այուրվեդան: Համաձայն այդ ուսմունքի, տարվա յուրաքանչյու եղանակին համապատասխանում է իրեն բնորոշ համը: Այսինքն, եթե սնվել Այուրվեդայի կանոններով, ապա սնունդը կարող է դառնալ ոչ միայն օրգանիզմի կենսունակությունը պահպանելու միջոց, այլև դեղ: Օրինակ՝ Այուրվեդան խորհուրդ է տալիս ամռանը դառը սննդամթերքներ շատ օգտագործել: Դա անհրաժեշտ է սիրտ-անոթային համակարգի և բարակ աղիքների աշխատանքը լավացնելու համար: Բացի այդ, վաղուց հայտնի է, որ հենց դառը, այլ ոչ թե թթու համն է ամռան շոգին թեթևություն և թարմություն հաղորդում:

Դառը համ ունի խատուտիկը, որից կարելի է պատրաստել համեղ աղցան: Դառնահամներին են պատկանում նաև բողկը, շաղգամը, սոխը և այլն: Տարօրինակ է, բայց դրանց թվին են դասվում նաև վարունգը, լոլիկը, ճակնդեղը, թարմ կարտոֆիլը և կաղամբը:

Դդմազգին պատկանող բույսերը նույնպես օգտակար են: Համաձայն արևելյան սննդակարգի, ամռանը կարելի է առանց վնասի ուտել ոչխարի և հավի միս: Ընդ որում, միսը պետք է ուտել մանանեխի կամ ծովաբողկի հետ:
Որպես ամառային ըմպելիք, Այուրվեդան խորհուրդ է տալիս գարեջուր. այն դառն է: Տարօրինակ խորհուրդ է, հաշվի առնելով գարեջրի ազդեցությունը կազմվացքի վրա և ալկոհոլի վնասը: Սակայն, խոսքը գնում է իսկական տնական գարեջրի մասին, այլ ոչ թե այն շշալցված հեղուկի, որը վաճառվում է խանութներում:

Ի՞նչ է հարկավոր ուտել իսկ ինչը ոչ շոգ եղանակին

Եթե մենք հրաժարվում ենք գարեջրից, ապա ինչո՞վ հագեցնել ծարավը, չէ որ մեկ ժամում մարդը մինչև 1,5 լ ջուր է կորցնում: Քաղցր լիմոնադները ելք չեն, քանի որ գազավորված լիմոնադներ պատրաստելիս   արհեստական քաղցրանյութ՝ ասպարտամ է օգտագործվում:
Ասպարտամը 200 անգամ ավելի քաղցր է, քան շաքարը և միաժամանակ բարձր կալորիականություն չունի և քիչ քանակությամբ մեթանոլ է պարունակում: Տաքանալիս գազալցված հեղուկի մեջ մեթանոլի քանակը մեծանում է: Սա է պատճառը, որ շշերի վրա միշտ գրված է ՝«Խմել սառեցված վիճակում»: Սակայն դա էլ էական չէ, քանի որ լիմոնադի մեջ ավելացվում է օգտագործման համար թույլատրված այլ նյութեր (կոնսերվանտներ), որոնց միացումը վիտամին C-ի հետ դառնում է կոնցեռոգեն:

Սարսափելի՞ է: Եվ այս ամենը խմում ենք մենք և մեր երեխաները: Մի գուցե ժամանակն է հիշելու, որ ավելի օգտակար է թարմ կամ չորացրած մրգերից կոմպոտներ օգտագործել: Կամ այնքան օգտակար մի ըմպելիք, որը մեզ է տալիս տեսքից տհաճ «թեյի սունկը»: Ի վերջո, կում-կում խմեք սովորական կանաչ թեյ՝ առանց շաքարի, տաք վիճակում և ծարավը կհագենա, կամ տանը պատրաստված կվաս ըմպեք:

Ի՞նչ է հարկավոր ուտել իսկ ինչը ոչ շոգ եղանակին
Կվաս տնական հացից

Պարունակություն՝

1 հատ սև հաց

3 լիտր ջուր

1 բաժակ շաքարավազ

20 գր չոր խմորիչ

2 ճաշի գդալ չամիչ

Պատրաստման եղանակը

Հացը կտրատել և չորացնել ջեռոցի մեջ մինչև ոսկեգույն դառնալը: Շարել պղնձի մեջ, ավելացնել եռման ջուր, թողնել սառչի: Հետո քամել, ավելացնել շաքարը, խմորիչը և թողնել 10 ժամ: Վերցնել երկու հատ 1.5 լիտրանոց շիշ, յուրաքանչյուրի մեջ լցնել 1 ճաշի գդալ չամիչ ավելացնել կվասը, բերանը պինդ փակել և դնել սառը տեղ 2 օր:

Մեր կազմվածքի ևս մեկ թշնամին է պաղպաղակը: Այո, այն համեղ է, այն սառն է սակայն այն չի հագեցնում ծարավը: Չէ որ այն քաղցր է և կալորիականությունն էլ բավականին բարձր: Դասական կաթնային պաղպաղակի կալորիան 70-ն է: Ավելի քիչ կալորիականություն ունի այսպես կոչված «մրգային սառույցը»: Դա ջրի, շաքարի և մրգային շիլայի կամ հյութի խառնուրդ է: Սակայն այստեղ էլ առկա է «քիմիան»: Իսկ հյութը, որը պատրաստված է սեփական ձեռքերով և օգտակար է, և համեղ, և անվտանգ:

Նարնջի սորբետ

Բաղադրությունը

300 մլ թարմ նարնջի հյութ

0.5 կիտրոնի հյութ

100 գր շաքար

1 ձվի սպիտակուց

100 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Շաքարից և 100մլ ջրից եփել օշարակ, սառեցնել, ավելացնել կիտրոնի և նարնջի հյութերը: Սառեցնել՝ մի քանի անգամ հանելով սառնարանից և խառնելով: Սառեցնելուց 30 րոպե անց ավելացնել լավ հարած ձվի սպիտակուցը և նորից դնել սառնարան: Մեկ ժամից սորբետը պատրաստ է:

Ելակի սորբետ

Բաղադրություն

300 գր թարմ ելակ

100գր շաքար

0.5 կիտրոն

50 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Թույլ կրակի վրա եփել շաքարից և ջրից բաղկացած օշարակը մինչև պղպջակներ առաջանա: Վերցնել կրակից և սառեցնել: Ելակի վրա լցնել կիտրոնի հյութը և հարել, դարձնելով համասեռ, ապա խառնուրդը հարել օշարակի հետ և դնել սառնարանում: Կարելի է 1-2 անգամ հանել սառնարանից և խառնել:

Ամռանը հարմար է նաև անցկացնել բեռնաթափման օրեր: Քանի որ շոգին ուտելու ցանկություն առանձնապես չի առաջանում, օրգանիզմը բավական հեշտ է տանում այդպիսի օրերը: Դեղատոմսը շատ հեշտ է՝ 1.5 կգ միրգ ( խնձոր, ձմերուկ), կամ միայն բանջարեղեն: Խմել մաքուր, ոչ գազալցվաջ ջուր: Թեյից և սուրճից այդ օրերին ավելի լավ է հրաժարվել: Այդպիսի օրեր ցանկալի է կազմակերպել շաբաթը մեկ անգամ: Արդյունքում Դուք կունենաք մաքուր մաշկ, թարմ շնչառություն, թեթևություն ամբողջ մարմնում: Ամենանիհարեցնողը, ի դեպ ձմերուկն է:

Եվ վերջում մի քանի խոսք դրսում սնվելու մասին: Ամռանը բացվում են բազմաթիվ հարմարավետ սրճարաններ: Բայց հենց այստեղ էլ թաքնված է վտանգը: Խոսքը ոչ թե այն մասին է, որ զանազան հոթ-դոգերը , ֆաստ-ֆուդերը օգտակար չեն, այլ տարրական հիգիենայի մասին, չէ որ մանրէները շոգին շատ արագ են բազմանում: Պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ կարող է պատահել, եթե որևէ աղցան մի քիչ երկար մնա արևի տակ:

Այս բոլոր խորհուրդները կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ ուշադիր վերաբերվեք այն ամենին, ինչը Դուք ուտում եք: Ճիշտ սնվեք:

Լարիսա Շուֆտայկինա


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Խոհանոց
• Շատ համեղ ռոգալիկներ• Մարտի 15-25-ը Ռեքավերի Քոլեջում նոր թեմա...• ԽԽունջներ կարտոֆիլից• Տորթը շոկոլադով ձևավորելու հինգ եղանակ• Խուսափենք բոտուլիզմից• Գիտնականները պարզել են սուրճ խմելու ամենլավ ժամանակը• Հոգեբանները պարզել են, թե ինչու է շոկոլադի վերջին կտորը համեղ թվում• Գիտնականները հերքել են յուղոտ ձկան օգտակարության մասին առասպելը• Գիտնականները խորհուրդ են տալիս պակասեցնել նախաճաշի չափաբաժինը
Օգտակար խորհուրդներ
• Փորկապությունը կապված է երիկամների հիվանդությունների հետ• Ինչպես չգիրանալ 40 տարեկանից հետո. գաղտնիքը բացահայտված է • Կախարդական քսուք՝ կնճիռների դեմ• Ինչպես հեռացնել մաշկի մուգ բծերը• Նուռ ուտելու 10 պատճառներ• Երկրորդային էնուրեզ (գիշերամիզություն). սոցիալ-հոգեբանական պատճառները երեխաների մոտ• Հինգ սննդամթերք, որոնք անոթները մաքրում են խոլեստերինից• 5 առողջ սովորություններ․ հետևեք դրանց և խուսափեք բազմաթիվ հիվանդություններից• ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՐՈՒՅՑ ՍՆՆԴԱԲԱՆ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԹԵՅԱԽՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Healt LIFE STYLEИзготовление сайтов и порталов

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

Մուտք

Գրանցվել  Գաղտնաբառը մոռացե՞լ եք?
Կայքի որոշ ֆունկցիաներ հասանելի են միայն գրանցված օգտատերերին:

Свежий номер женского журнала
«Сила Притяжения»

«Сила Притяжения» ամսագիր
Баннерная сеть AllAboutNetwork©
Здоровое питание с магазином «Здоровая лавка»
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Ներկայացչություն Հայաստանում
Նոր ժամանակակից մակարդակի տեղեկատվական առաջխաղացում և առերեսում Համացանցում
Կարիերայի կենտրոն
Общество с Ограниченной Ответственностью "РУЗВАН"
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Искать статьи по датам
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Тур оператор СаниНур
  • ООО
DELTA BETA NETWORK®
Портал женских новостей Отдых и туризм Женский журнал «СИЛА ПРИТЯЖЕНИЯ» WorldNews Totaliser Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее AllAboutNews.org Новости автомобильного рынка Центр здоровья - All About ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО Delta Beta - PR managment