NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ Հանգիստ և տուրիզմ 

10 առասպել մաշկի խնամքի մասին

1. Պետք է ավելի շատ ջուր խմել, եւ մաշկը խոնավ կլինի 

Իրականում խոնավությունն ուղղակի չի հասնում մաշկի մակերեւութային շերտերին: Այնպես որ, վերջ տուր եւ խմիր այնքան, որքան ուզում ես: Իսկ մաշկը կխոնավեցնի որակյալ քսուքը կամ լոսյոնը:  

2. Մաշկը պիտի հանգստանա դիմահարդարումից

Ընդհանրապես` այո, բայց մաշկին հանգստի համար լիովին բավարար է գիշերվա  ժամանակահատվածը: Իհարկե, եթե դու որակյալ եղանակով հեռացրել ես դիմահարդարումը եւ խնամքով լվացվել ես: 8 ժամվա ընթացքում մաշկը հասցնում է հանգստանալ, թարմանում է եւ վերականգնվում է տոնուսը, այդ պատճառով դու հանգիստ կարող ես օգտվել ամենօրյա դիմահարդարումից, եթե քեզ այդպես է դուր գալիս: 

3. Որքան ավելի հաճախ պիլինգ անես, այնքան ավելի մաքուր կլինի մաշկը 

Էքսֆոլիացիան (մաշկի վերին շերտի մեռուկացած բջիջների հեռացումը) շատ կարեւոր է, բայց եթե չես ուզում նպաստել մաշկիդ բարակելուն, գրգռվելուն, թեփոտելուն եւ հիպերէքսֆոլիացիայի այլ նշանների, պիլինգն օգտագործիր շաբաթը   2 անգամից ոչ հաճախ, եթե մաշկդ ճարպոտ է, եւ 1 անգամ, եթե չոր եւ զգայուն է: 

4. Ծակոտիների չափը կարելի է փոքրացնել

Ոչ: Ինչպես մազի հաստությունը, եղունգի ձեւը, աչքերի բացվածքը եւ հասակը, ծակոտիների չափն էլ կանխորոշված է գենետիկայի կողմից: Ծակոտիների չափը հնարավոր է մեծացնել` դրանք ձգելով մաշկային սեբումի միջոցով, իսկ փոքրացնել անհնար է: Բայց հնարավոր է ծակոտիները տեսողական առումով ավելի փոքր դարձնել, եւ մենք շուտով կպատմենք, թե ինչպես: 

5. Քրտնելն օգտակար է

Քրտինքը 99 տոկոսով ջրից է կազմված, ոչ մի վնասակար նյութ ծակոտիների միջոցով դուրս չի գալիս: Այնպես որ, եթե դու բիքրամ-յոգայի երկրպագու ես կամ մարզասրահում հետեւողականորեն քեզ ուժասպառ ես անում մինչեւ քրտինքի վերջին կաթիլը, իմացիր, որ դու օգուտ ես տալիս բացառապես մկաններիդ: Իսկ շոգեբաղնիքն ուղղակի վնասակար է անոթների համար: 

6. Բոտոքսը կանխարգելում է կնճիռները

Վերջերս գնալով ավելի հաճախ են խոսում այն մասին, որ բոտոքսի ներարկումն ի վիճակի է կանխել դիմախաղային կնճիռների առաջացումը: Իրականում այդպես չէ: Ամեն դեմք իր դիմախաղերն ունի, եւ քանի դեռ կնճիռներ չեն առաջացել, անհնար է կռահել, թե ճշգրիտ որտեղ կառաջանան եւ ճշգրիտ որ մկանն է անհրաժեշտ թուլացնել ներարկման միջոցով: 

7. Բնական դիմահարդարումն ավելի անվտանգ է

Այո, դրանում կոնսերվանտներ, քիմիկատներ եւ արհեստականորեն ստեղծված միացություններ չկան: Բայց եթերայուղերը, թթուները, բույսերի զտուկները եւս կարող են բազմաթիվ հոգսեր առաջացնել, օրինակ` ալերգիկների  համար: Այնպես որ, օրգանական դիմահարդարում օգտագործելուց առաջ, պետք է ալերգոթեստ անցնել. այդ միջոցից մի կաթիլ լցրու արմունկի ներքին ծալատեղին եւ հետեւիր ազդեցությանը   48 ժամվա ընթացքում:

8. Մաշկը սովորում է քսուքին

Դա անհնար է: Եթե առաջնային քսուքը քեզ այլեւս հարմար չէ, ուրեմն հորմոնալ վայրիվերումների, սթրեսի, եղանակի կամ կենսակերպի փոփոխության ֆոնին փոխվել է մաշկի վիճակը: Այնպես որ, եթե քսուքը քեզ հարմար է, կարող ես տարիներով օգտագործել:

9. Սառը եղանակին մաշկը չորանում է 

Ճիշտ հակառակը. մաշկը չորանում է շոգին: Այն, որ մաշկն այդ ժամանակ քրտնում է եւ շոշափելիս խոնավ է թվում, հենց ջրազրկման նշան է: Այնպես որ, ամռանն անհրաժեշտ է մաշկն ավելի ակտիվորեն խոնավեցնել, քան ձմռանը: 

10. Շրթունքների բալզամը կախվածություն է առաջացնում

Շատերը նշում են, որ երբ սկսում եք շրթունքների բալզամ օգտագործել, արագ պարզում եք, որ առանց դրա, այլեւս չեք կարող: Իրականում ոչ մի կախվածություն չի առաջանում, ուղղակի շուրթերի մաշկն իրոք խոնավեցման, փափկեցման եւ պաշտպանության կարիք ունի:  Իսկ մենք, որպես կանոն, սովորում ենք շուրթերի չորության զգացողությանը:   Սկսելով բալզամ օգտագործել` դու անհամեմատ ավելի մեծ հարմարավետություն ես զգում եւ ձգտում ես պահպանել այդ վիճակը: 

style.news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Կանանց աշխարհ
• Ուսուցողական ֆիլմ երիտասարդ մայրերի համար`Կնոջ հոգեկան առողջությունը հետծննդյան շրջանում" Ռեքավերի քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանի մասնակցությամբ• ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է`«ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՀԱԳՈՒՍՏԻ ՈՃԻ ՄԻՋՈՑՈՎ» տեսա-գործնական դասընթացը: (2017 հունիսի 6, 7, 9 ժամը 18.00-20.00)• ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. ՆԵՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ• "ԱՐՏԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ" ուսուցողական թրեյնինգ (1-ին փուլ)• Ցանկանում եք յուրահատուկ անակնկալ մատուցել. ՍԹՐԵՍԻ և ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ: Նա, ով կստանա այս բացառիկ նվերը, հնարավորություն կունենա օգտվել մեր կենտրոնի բոլոր ծառայություններից:• ԱՐՏԹԵՐԱՊԻԱ բոլորի համար (տեսագործնական դասընթաց)• Ինչպես կարելի է ընդգծել աչքերը. խորհուրդներ կանանց համար• Կնճիռների դեմ հայտնի քսուքը• Շատ համեղ ռոգալիկներ
Գեղեցկություն
• Կախարդական քսուք՝ կնճիռների դեմ• Ինչպես հեռացնել մաշկի մուգ բծերը• Դեմքի դիմակներ․ ինչպիսի կավ ընտրել• Ինչպես ձեռքերը երիտասարդ պահպանել• Դեմքի մաշկի խնամքի տնական կրեմներ• Կախարդական քսուք կնճիռների դեմ• Ինչպես կարելի է ընդգծել աչքերը. խորհուրդներ կանանց համար• Կնճիռների դեմ հայտնի քսուքը• Գերչակի յուղի բուժիչ գաղտնիքները
Healt LIFE STYLEИзготовление сайтов и порталов

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

Մուտք

Գրանցվել  Գաղտնաբառը մոռացե՞լ եք?
Կայքի որոշ ֆունկցիաներ հասանելի են միայն գրանցված օգտատերերին:

Свежий номер женского журнала
«Сила Притяжения»

«Сила Притяжения» ամսագիր
Баннерная сеть AllAboutNetwork©
Здоровое питание с магазином «Здоровая лавка»
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Ներկայացչություն Հայաստանում
Նոր ժամանակակից մակարդակի տեղեկատվական առաջխաղացում և առերեսում Համացանցում
Կարիերայի կենտրոն
Общество с Ограниченной Ответственностью "РУЗВАН"
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Искать статьи по датам
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Тур оператор СаниНур
  • ООО
DELTA BETA NETWORK®
Портал женских новостей Отдых и туризм Женский журнал «СИЛА ПРИТЯЖЕНИЯ» WorldNews Totaliser Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее AllAboutNews.org Новости автомобильного рынка Центр здоровья - All About ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО Delta Beta - PR managment